HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները մասնակցում են վրացական ՏՏ նորարարության համաժողովին

Երեկ Թբիլիսիում մեկնարկեց հինգերորդ ամենամյա տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարության համաժողովը (GITI): Եռօրյա միջոցառման շրջանակներում տեղի կունենան մի շարք քննարկումներ էլեկտրոնային կառավարման, տեղեկատվական և կիբեռ-անվտանգության, հեռահաղորդակցության տարածաշրջանային շուկայի զարգացման վերաբերյալ, ինչպես նաև ցուցահանդես և մրցանակաբաշխություն, որը ընթացքում կճանաչվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային ձեռբերումներն ու ջանքերը:
 
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են 50 ներկայացուցիչներ` պետական կառավարման մարմիններից և տեղական բարձրտեխնոլոգիական ընկերություններից, այդ թվում` «Ինստիգեյթ Դիզայն» (Instigate Design), «Գելըրի Սիսթեմզ» (Gallery Systems), «Բեսթ Սոֆթ» (Best Soft), «Իքս-Թեք» (X-Tech), «Իննովեյթիվ Գրինհաուս» (Innovative Greenhouse), «Քինեքթ Մենյու Թիմ» (Kinect Menu Team), «Լոքեյթոր» (Locator), «Մաքուր H2O» (Clean H2O) և այլ ընկերություններ, որոնք ցուցահանդեսի Հայկական անկյունում ներկայացնում են տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ապրանքներ և լուծումներ Երևանից և այլ մարզերից:
 
Հայկական պատվիրակության մասնակցությունն այս միջոցառմանը համակարգում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, իսկ մասնակցությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագրի միջոցով: Ծրագիրն աջակցում է հայաստանյան ՏՏ ընկերությունների կարողությունների զարգացմանը` խթանելու արտահանումը դեպի մերձակա միջազգային շուկա, ի դեմս Վրաստանի, և կատարելագործելու բիզնես հաղորդակցման, շուկայավարման և իրացման գործնական հմտությունները:
 
2008թ.-ից ի վեր GITI համաժողովի նպատակն է խթանել կապերը և համագործակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Կենտրոնական Ասիայի ՏՏ ընկերությունների, ասոցիացիաների և կառավարական մարմինների միջև` մրցունակության և նորարարության զարգացմանը նպաստելու միտումով: Համաժողովի կազմակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ գործարար խորհուրդը և Վրաստանի արդարադատության նախարարությանն առընթեր Տվյալների փոխանակման գործակալությունը:
 
Հայաստանը մասնակցել է համաժողովի աշխատանքներին 2008 թվականից` ներկայացնելով «Made in Armenia» բրենդը, տարածելով տեղական լուծումները նոր շուկաներում և ստեղծելով նոր գործարար կապեր արտերկրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter