«Հայկական ժամանակ». էլի կթանկանա
Առաջիկայում Հայաստանում կրկին ալյուրի գնի աճ կարձանագրվի։ Դրա պատճառը Հայաստան ներկրվող ալյուրի մաքսազերծման ծախսերի բարձրացումն է։ Այս շաբաթվա սկզբից մեկ տոննա ալյուրի մաքսազերծումը թանկացել է 10 դոլարով։
Խնդիրն այն է, որ մինչեւ վերջերս Հայաստան ներկրվող ալյուրի մաքսային գինը ներկայացվում էր մի քիչ պակաս, քան իրականում էր, ինչի հետեւանքով մաքսազերծումն էլ մի քիչ էժան էր նստում ներկրողի վրա։ Մինչեւ տարեվերջ բյուջետային հավաքագրումը մեծացնելու նպատակով որոշվել է ալյուրի մաքսազերծումը թանկացնել։
Ներկրողների հետ «ՀԺ» թղթակցի զրույցից պարզվեց, որ նրանք պատրաստվում են մեծածախ վաճառողներին մատակարարվող ալյուրի գինը բարձրացնել սահուն, որպեսզի մանրածախ շուկայում եւս գինն աճի սահուն եւ դժգոհությունների առիթ չտա։
Այդուհանդերձ, որքան էլ գինը սահուն աճի, արդյունքը նույնն Է։ Եթե մայիսին 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը մեծածախ կետերում վաճառվում էր 27 դոլարով կամ 10 հազար 720 դրամով, ապա ներկայումս դրա գինը 33 դոլար է կամ 13 հազար 430 դրամ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել