HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Թոփչյանի «Մարաթոնը»՝ փարիզյան բեմում

2012-2013թթ. փարիզյան ներկայացումների ցանկում հայտնվեց հայ հեղինակի` Անահիտ Թոփչյանի անունը: Ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Դարիուս Միյոյի անունը կրող թատրոնում արդեն երրորդ ամիսն է, ինչ հաջողությամբ գնում է «Մարաթոն» վերնագրով ներկայացումը՝ բեմադրված ըստ Անահիտ Թոփչյանի համանուն պատմվածքի: Բեմադրությունը պատրաստել է «Ռոզամիռա» ընկերությունը, բեմադրող՝ Նինա Դիվ, դերակատարներ՝ Սոլանժ Միյո, Վիլյամ Ամբեր:

…Երկու ծաղրածու են հայտնվում բեմում՝ մեկը լուրջ, մյուսն՝ անլուրջ: Ծիծաղաշարժ և անհեթեթ իրավիճակներում նրանք գրեթե ամբողջությամբ և յուրովի մատուցում են պատմվածքի տեքստը, մի երկխոսություն կյանքի ողբերգական, միաժամանակ՝ անհեթեթ ու կատակերգական կողմերի մասին: Անլուրջը շարունակ զավեշտի է վերածում Լուրջ ծաղրածուի փիլիսոփայական դատողությունները կյանքի վերաբերյալ, մինչև որ ինքն է հասնում իր երկրային գոյության ավարտին, դրանով իսկ, ասես, ընդգծելով ամեն ինչի հարաբերականությունը:

«Նինա Դիվի ծաղրածուները և նրանց դիմակ-դեմքերը հիշեցնում են Ֆելինիի աշխարհը: Տեքստը հասնում է գրոտեսկի, որի տակ մի խորը փիլիսոփայություն կա», - ասվում է ներկայացման անոտացիայում: Հանդիսատեսը լարված ուշադրությամբ հետևում էր տեքստին և, ասես, հնարավորություն ստանում խորհելու կյանքի իմաստի մասին:

Ներկայացումները ընթանալու են մինչև դեկտեմբերի սկիզբը, որից հետո «Մարաթոնը» պիտի հյուրընկալվի Ֆրանսիայի այլ քաղաքների բեմերում: Բեմադրիչը հրավեր է ստացել նաև մասնակցելու թատերական միջազգային փառատոներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter