HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծննդյան շարք

Մարիամ Կարապետյան

Եվ ամեն տեղ տեսանելի է,

որ սերը եկել է.

փառաբանության ձգտում,

ոգեհունչ Օվսաննա…

Երբ հավասարություններն են դառնում

առավոտ շուտ

ինչպես և ծնվում են

գետերի, հեքիաթների մասին

կեսից լռելու անխախտությունից… 

Պահը կեսին է,

մինչև հոտը կգա…

***

Հենց սկզբից ձայները

լույսերի մեջ մտնել կարողացան.

քնած մարդկանց խաղալիքներ էին

դրանք…

Եվ ի~նչ թանկ էին իրերը…

Սահունություն տարածքների

և հավակնումների լիություն…

***

Պտույտ՝ մինչև ուշացող մի ոտք,

և քո լողացող ու հրող խարիսխները…

Լայն պաստառներ՝

խաղաղ օրերի համար…

***

Դու

բոլոր րոպեներին հերթով կգաս

բոլոր ազատ տեղերում…

պետք է օրհներգել առավոտը

նրա գալուց առաջ…

հարմարվել ձայներին ու դրախտներին…

Օրորվելու տեղ դիր

առավոտյան արթնացման հետքը…

***

Չթափվի

քամու միջի ջուրը…

(Պտուղը տեղավորվում է քամու մեջ

ու չփչփացնում է ջուրը)…

***

Շողը

գոյությունը

տևումը

թռիչքը

կորերի արանքով…

առաջին վանկերի ռիթմը…

լուսամփոփի մոտավորությունը

քնի մոտավորությունը

թևերը բարձրացնելու մոտավորությունը

և գալիք բոլոր խաղաղությունները…

***

Սենյակային բոլոր ալիքներն օրորոցի…

Իրերի կարգավորումը մինչև

ճանաչելի վայրեր…

***

Կիսադեմերի նմանությունը

ծննդյան օրերի առթիվ…

Հոտով ճանաչվող ժամանում…

Խաղաղություն ձյան մեջ

ու ծնունդի մեջ,

Տե՛ր…

***

Երբեմն

բոլոր բառերը

ազատ տեղադրված են

մայրերի թիկունքում…

Առավոտ`

մայրերի ժամանակ…

***

Կանխասացություն առավոտի ու նկարների

գալու հետ կապված հին խոսքեր

բառեր, որ տատանում են թարթիչները

փխրուն արթնացման թրթռոց…

***

Ծառերը՝

մինչև կետերը

բարձր պատուհանների մեջ…

Կաթը ցայտում է ճյուղերի արանքները…

Օրորոցից առավոտ ձգվող կարոտ.

թռչնի ուժ…

***

Մենք ճոճվեցինք միասին

ժամացույցների առաջ,

որովհետև հրեշտակները երևի

ժամացույցների վրա են նստում:

Մենք խաղում էինք,

իսկ դու մեծանում էիր…

Մեկնաբանություններ (3)

Kzcnogh
Այ բութ /Aram/ դու կարծում ես պոեզիայից բան ես հասկանում??? Ջուրը քաշ և քո նման թեմացքին հեռացրու այս տարածքներից, արդեն հոտ է գալիս: Իսկ ժամանակակից պոեզիան հասկանալու համար պետք է պարզապեզ լինել ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ... թե չե կարող եք սովետական ավանդույթներով նեխել... այնինչ այս պոեզիայի մեջ ինչքան գեղեցկություն կա ու ինչքան քնքշանք /որ չեք հասկացել... ով է մեղավոր/:
Aram
Շեղված ժամանակների շեղված հասարակության շեղված ներկայացուցչի շեղված գրվածք... Սա գրվածք է, Թե`թերմացք. Գուցե լվացք Ու փռվածք...
Meri
Եվ սա է կոչվում ժամանակակից պոեզիա?, իրոք եկավ...գրաքննությունը այ էս ժամանակներում պետք է լիներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter