HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում քույրը սպանել է եղբորը. ոստիկանություն

Երեկ` ժամը 21.13-ին, ոստիկանության Վանաձորի բաժին է ահազանգել 1974 թ. ծնված Տարոնուհի Ավետիսյանն ու հայտնել, որ ինքը իրենց տանը մարդ է սպանել: 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.45-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Տ. Ավետիսյանը խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է եղբոր' 1967 թ. ծնված Գարեգին Ավետիսյանի կրծքավանդակն և սպանել նրան:

Ոստիկանությունը հայտնում է, որ Տարոնուհի Ավետիսյանը ձերբակալված է: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter