Աշտարակ–Ուջան ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է
Նոյեմբերի 16-ին` Ժամը 16.55-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակ–Ուջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածները:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 16 ՍՕ 712 պ/հ ավտոմեքենան (պատկանում է «Սելեն» տաքսի ծառայությանը) բախվել է «Դեյվու» մակնիշի 13 ԼՍ 293 պ/հ ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1978 թ. ծնված Ալբերտ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտեմեքենայի վարորդ` 1957 թ. ծնված Իշխան Վարդանյանը և ուղևոր` 1965 թ. ծնված Լաուրա Գալստյանը մինչ փրկարարների ժամանումը տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել