HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օծվեց Գավառի Ս. Կարապետ եկեղեցին

Նոյեմբերի 17-ին կայացավ Գավառի Ս. Կարապետ եկեղեցու օծման արարողությունը, որն այս տարվա ընթացքում ամբողջությամբ վերանորոգվել է:

Եկեղեցին կառուցվել է 1848 թ. Բայազետից ներգաղթած մեր հայրենակիցների կողմից՝ գլխավորությամբ Նոր Բայազետի հիմնադիրներ Արծրունի եղբայրների՝ Բարսեղ և Մկրտիչ աղաների:

Եկեղեցու նորոգության աշխատանքների նմասնակցեցին ոչ միայն գավառցիները, այլ նաև այլ բնակավայրերից բազում հայորդիներ՝ դարձնելով այն հավաքական մի ձեռնարկ:

Օծման արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ և հազարավոր գավառցիներ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter