HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանձնապես խոշոր չափերի ապօրինի ծառահատումներ` Սևքարի անտառտնտեսությունում

Ոստիկանության կազմակերպված  հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ 1978 թ. ծնված Սասուն Մ.-ն ս/թ նոյեմբերին «Հայանտառ»-ի Սևքարի անտառտնտեսության մի անտառամասից ապօրինի  հատել է առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով լորենիներ:

Պարզվել է նաև, որ 1960 թ. ծնված Վարդգես Ռ.-ն նույն ժամանակահատվածում ապօրինի հատել է առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով լորենիներ, հաճարենիներ և հացենիներ, իսկ 1976 թ. ծնված Վարդան Օ.-ն առանց համապատասխան փաստաթղթերի գնել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով լորենու գերանափայտ: 

Կատարվում է նախաքննություն: Ապօրինի ծառահատման հետ կապված սակագնային վնասների և պետությանը պատճառված ընդհանուր վնասի չափերը պարզվում են: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter