Ներսես Նազարյանին ու մեղադրյալ Ադամյանին առերեսե՞լ են
Մեր տեղեկություններով` ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը երեկ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով եւս մեկ ցուցմունք տալու համար: Ըստ լուրերի` ՀՔԾ-ում տեղի է ունեցել Ներսես Նազարյանի եւ նույն քրեական գործով պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ Վարազդատ Ադամյանի առերես հարցաքննությունը: ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փաստում են, որ երեկ` օրվա առաջին կեսին, այսինքն` ՀՔԾ-ում Ներսես Նազարյանի հարցաքննության ընթացքում, ՀՀ ոստիկանության վարչական շենք է այցելել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով), որի անունը Թամամյանի գործի հետ կապված շրջանառվում է: Բանն այն է, որ այդ պատմության հիմքում ընկած 2010-ի մայիսին տեղի ունեցած սպանության գործով անցնող անձանցից մեկը Լեւոն Սարգսյանի մերձավորներից է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել