HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` օտարերկրյա քաղաքացիների ներգրավմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար

Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիների ներգրավմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի առթիվ:

Մասնավորապես` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստված  նյութերով պարզվել է, որ Ն. Պետրոսյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող` Տալվորիկ համայնքում գտնվող, հողատարածքում իր մերձավորների հետ միասին 2007-2012թթ. ընթացքում իրականացրել է  ձեռնարկատիրական, այն է` գյուղատնտեսական գործունեություն` առանց համապատասխան պետական գրանցման: 

Աշխատանքների իրականացմանը ներգրավվել են շուրջ հարյուր օտարերկրյա, մասնավորապես` Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ՀՀ տարածքում բնակվել եւ աշխատել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ  օրենքի պահանջների խախտումներով: 

Ապօրինի  ձեռնարկատիրության  եւ օտարերկրացիների կացության հետ կապված տուրքեր չվճարելու արդյունքում կազմակերպված խմբի կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարարվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
--Ապօրինի ձեռնարկատիրության եւ օտարերկրացիների կացության հետ կապված տուրքեր չվճարելու արդյունքում կազմակերպված խմբի կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս -- Պահ պահ պա! Այսինքն ստացվում է, որ եթե այդ մարդն իր հողը չմշակեր եւ այն ամայի դառնար շատ ուրիշ հողերի նման, ապա --պետությանը կպատճառվեր առանձնապես խոշոր չափերի օգուտ ? --: Կամ, 5 տարի ուզբեկներ է աշխատեցրել, այսօր միայն իմացան? Ինձ որ հարցնեք, այդ մարդը լուրջ, էներգիայով լեցուն ու կազմակերպիչ անձ պետք է լինի, որ կարողացել է ՁԵՐ իրավիճակում գործ կազմակերպել: -- Հարկը չի տվել! -- Եթե հարկ էլ տար, ապա տակը հաստատ բան չէր մնա: Կամ էլ մեկն ու մեկը հաստատ պոկած կլինի մի բան էլ ավել: Շատ սխալ կլինի այդպիսի մարդուն ճզմելը, ընդհակառակը, եթե նրան ներեք եւ խրախուսեք, ապա ավելի ճիշտ կլինի բոլորի համար, թե չէ եղած չեղածը պիտի ծախ-ծխի, ջուրը լցնի, գլուխն առնի ու գնա ռուսաստան կամ թուրքիա: Շատ հնարավոր է նաեւ ուրիշ ---հայկական տարբերակ-- Ըստ երեւույթին, մի զորեղ առնետ վաղուց աչք է դրել մարդու գործին, հիմա էլ հարմար պահ է համարել: Հույս ունենանք ՀԵՏՔ-ը մեզ տեղյակ կպահի հետագա զարգացումների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter