HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մելիքգյուղի դպրոցը վերանորոգվում է

Արագածոտնի մարզի Մելիքգյուղի դպրոցում 2011 թվականից սկսվել է վերանորոգման ծրագիրը: Դպրոցը կառուցվել է երկրաշարժից հետո՝ 1994 թվականին: Առ այսօր այստեղ վերանորոգում չէր կատարվել, ինչի հետեւանով այն գտնվում էր անմխիթար վիճակում:

Արագածոտնի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ հարցը կարգավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով:

Վերանորոգման հետ կապված բոլոր աշխատանքները հիմնադրամը կավարտի գալիք տարի, եւ նոր ուսումնական տարին դպրոցը կդիմավորի նոր՝ բարեկարգ ու հարմարավետ շենքում: Հիմնադրամի կողմից կհատկացվի նաեւ նոր գույք եւ սարքավորումներ:

Իսկ մինչ այդ, շինարարական գործընթացը շարունակվում է: Կառույցը երկհարկանի է եւ ունի մեկ մասնաշենք: Առ այսօր ավարտվել է աշխատանքների մեծ մասը: Փոխվել են տանիքը, դռներն ու պատուհանները, կատարվել ներքին հարդարում եւ ամբողջովին փոխվել է հատակը:  Ներկայումս ընթացքի մեջ են ջեռուցման, խմելաջրի համակարգերի կառուցման, տարածքի բարեկարգման աշխատանքները:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter