HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ԲՀԿ-ն պատրաստվում է համագումարի՞

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն օրեր առաջ հայտարարում էր, թե նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին իրենց որոշումը կարող են ընդունել նաև կուսակցության քաղխորհրդի նիստում` պարտադիր չէ համագումար անելը: Սակայն այժմ լուրեր են շրջում, որ ԲՀԿ-ն պատրաստվում է համագումարի:

Դիտորդները կարծում են` եթե ԲՀԿ-ն համագումար անի, ապա դրա նպատակը հանդիսավոր պայմաններում սեփական թեկնածուով հանդես գալու մասին որոշում կայացնելնու համար է: 

Թեև չի բացառվում, որ այս լուրերը շրջանառության մեջ են դրվում նույն` սեփական ակցիաները բարձրացնելու նպատակով:

«Երբ որ ունենանք համագումար անելու որոշում, լրատվամիջոցներն այդ մասին կիմանան»,- երեկ, թերթի թղթակցի հարցին իի պատասխան, ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Ի դեպ, ԲՀԿ շրջանակները նշում են, որ փակված կարելի է համարել Վարդան Օսկանյանի առաջադրման առաջարկը, այժմ քննարկվում է միայն Ծառուկյանի առաջադրման հարցը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter