Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին
Այսօր ՀՀ արտգործնախարար նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիային (Thomas Melia):
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հաճախակի դարձած հայ-ամերիկյան փոխայցելությունները, քննարկվող հարցերի լայն շրջանակը և բովանդակությունը վկայում են երկու պետությունների միջև ձևավորված ջերմ ու գործընկերային հարաբերությունների մասին:
Էդվարդ Նալբանդյանն ու Թոմաս Մելիան անդրադարձան Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերին, այդ ուղղությամբ արձանագրված դրական առաջընթացին և հետագա քայլերին:
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ` զրուցակիցները քննարկեցին նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել