HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Մհեր Սեդրակյանի մեքենաներն ու Հովիկ Աբրահամյանի «ժեստը»

«Rolls Royce» մակնիշի 013 օօ 11 համարանիշով ավտոմեքենան պատկանում է Երևանի Էրեբունու երկարամյա թաղապետ, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր)։ Այս մարդն ի պաշտոնե իրավունք չի ունեցել բիզնեսով զբաղվել, ուստի առնվազն տարօրինակ է, թե 30 տոկոսով աղքատ մեր երկրում ինչ միջոցներով է գնել գերթանկարժեք այս ավտոմեքենան։ 

«Նշենք, որ «Rolls Royce»–ի այս մոդելը Եվրոպայում վաճառվում է մոտ 500 հազար ԱՄՆ դոլարով։ Բայց սա դեռ ամբողջը չէ։ Մ. Սեդրակյանն ԱԺ պատգամավորի համարներով էլի մի մեքենա ունի։ Նրան պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 01 MM 005 համարանիշերը վերջերս փոխվել են 051 օօ 01 պատգամավորական համարանիշերով։

Այս «ժեստը» նրան արել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը (Մուկ), որպեսզի Սեդրակյանն անարգել մտնի խորհրդարանի տարածք։ Հիշեցնենք, որ օօ 01 համարանիշերով ավտոմեքենա վարելու իրավունք ունեն բացառապես ԱԺ հանձնաժողովների ղեկավարները, տեղակալները կամ խմբակցության ղեկավարները։ Բայց Մ. Սեդրակյանը, լինելով ԱԺ շարքային պատգամավոր, շնորհիվ Հ. Աբրահամյանի, օօ 01 համարանիշեր ունի։ Թերթը փորձել է պարզել, թե ինչ արժանիքի համար է Սեդրակյանը նման արտոնություններից օգտվում, բայց չստացվեց։ Այս պատգամավորը, ինչպես յուրաքանչյուր «իրեն հարգող» մանդատավոր, մամուլի խոսնակով է շրջում ԱԺ-ում։ Եվ ահա այդ խոսնակը փոխանցեց, թե չեն ցանկանում տեղեկությունը մեկնաբանել: 

Մեկնաբանություններ (2)

ՎԱրդան
ՄեկնաբանությունԼավ Մաֆիոզա Մհերը էնի լավ մարդ չի, 01 ?? 055 հիմաել համառնեռնա փոխել վօռ ցհցհանաչեն, ՍՏՌԱՈՒՍԸ ՎՈՐ ԳԼՈՒԽԸ ՄՑՆՈՒՄԱ ԱՎԱԶԻ ՄԵՋ, ՎԱԶԵԼՈՎ ԳԱԼԻՍԱ ԱՌՅՈՒԾԸ ՎՈՌԻՑ ՀԱՔՑՆՈՒՄԱ բա դրա լքտի ախռաննիկները, ավտոյով կանգնածես լինւմ, գալիս են քթները կոխում են աֆտոիտ մեջ, բոզերը վախում են իրանց պապաին տրաքցնեն, հլա փորձի համար մի տեղ կանգնեք տաղապետարանի մոտակայքում... ԱՄՈԹ ՍԵՐԺԻՆ ՎՈՐ ԵՏՔԱՆ ՊՌԱԽՈԴԱ ՏՎԵԼ, ՇՔԱԽՄԲՈՎ ՖՌՈՒՄԱ ՔԱՂԱՔՈՒՄ, ՆՈՒՅՆԱՏԻՊ ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ԱՄՈԹԱ ՈՒՂԱԿԻ ԱՅ ԱԳԱՌԿԵՔը...
Չզարմացանք
Է, այդպիսի բաներ ենք լսել՜, բայց ոչինչ՝ մի լավ տեղ լիներ ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter