HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնթե Մելքոնյանի ծննդյան հուշ-երեկոն` Գլենդեյլում

Ուրբաթ օրը` 2012 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի է ունենալու միջոցառում` նվիրված հռչակավոր հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան 55-րդ տարելիցին։ Ծագումով Կալիֆորնիայից՝ Մոնթեն մտավորական և ազատամարտիկ էր, ով զոհաբերեց իր կյանքը հանուն հայ ազգային-ազատագրական պայքարի: Նա առանցքային դերակատարում է ունեցել  Հայաստանի տարածքի՝ Արցախի ազատագրման գործում, ի հավաստումն որի` մարտիկը հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչմանը:

Միջոցառմանը կկայանա «Հայրենասեր» կազմակերպության պատրաստած ֆիլմի պրեմիերա՝ նվիրված Հայաստանի մի բեկորի` Արցախի ազատագրման գործում Մոնթեի ունեծաց ավանդին և նրա ազատագրած տարածքի կարևորությանը։ Քաղաքագետ և պատմաբան դր. Արմեն Այվազյանը կներկայացնի պատմահամեմատական ակնարկ` զուգահեռներ անցկացնելով Արցախ-Սյունիք երկրամասում 1720-ական թվականների Դավիթ Բեկի ու Արցախի մելիքների ղեկավարած ապստամբության և մերօրյա Արցախյան գոյամարտում հայոց հրամանատարության, մասնավորապես, Մոնթեի գործունեության միջև։ Երեկոյի ընթացքում իրենց կատարումներով հանդես կգան երգիչներ Արմեն Մովսիսյանն ու Հովհաննես Շահբազյանը։ Կլինի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Արցախի ազատագրված Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններին:

Ծրագիրը սկսվելու է երեկոյան` ժամը 7:30-ին։ Մուտքն ազատ է։ Գլենդեյլի հանրային գրադարանը գտնվում է հետևյալ հասցեում՝ Կալիֆորնիա, քաղաք Գլենդեյլ, Արևելյան Հարվարդ փողոց, շենք 222 (222 East Harvard Street, Glendale, CA 91205)։

Միջոցառումը կազմակերպվում է «Հայրենասեր» կազմակերպության կողմից, որի առաքելությունն է նպաստել Հայաստանի անկախ պետականության պահպանմանն ու զարգացմանը՝ բացահայտելով կարևորագույն խնդիրներն ու գործադրելով համապատասխան լուծումներ։

Մեկնաբանություններ (1)

Aren
Rest In Peace. 00 was a real life hero of our time. A common man who truly loved his nation. He symbolizes thousands of heroes who fought for our country.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter