Ապօրինի անտառահատում` «Հայանտառի» Դսեղի անտառտնտեսության մասնաճյուղի Լորուտի տարածքից
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները Նարեկացու փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են 1992 թ. ծնված Վահան Մ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթի փայտանյութ:
Պարզվել է, որ Վահան Մ.-ն «Հայանտառ»-ի Դսեղի անտառտնտեսության մասնաճյուղի Լորուտի տարածքից նույն օրը հատել է կաղնի և բոխի ծառեր: Ոստիկանությունը հայտնում է, որ նշանակվել է մասնագիտական փորձաքննություն: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել