
Դասական համերգ և լուսանկարչական ցուցահանդես` նվիրված «Խոսրովի արգելոցի» պաշտպանությանը
Դեկտեմբերի 1-ին Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա դասական համերգ` նվիրված «Խոսրովի արգելոցի» պաշտպանությանը: Կոնսերվատորիայի ուսանողներն անձամբ ցանկություն են հայտնել հանդես գալ համերգով` հանուն վայրի բնության և պատմամշակութային արժեքների փրկության:
Համերգին կից նախատեսվում է լուսանկարչական ցուցահանդես, որը կմեկնարկի նոյեմբերի 26-ին որտեղ ցույց կտրվի «Խոսրովի արգելոցի» հրաշքները` անօրինական կառույցների, ապօրինի որսի, ռեժիմի խախտումների հետ զուգահեռ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել