HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փոխոստիկանապետի դրամական միջոցները 19 անգամ գերազանցել են նրա տարեկան աշխատավարձը

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը այդ պաշտոնում է 2008թ.-ից: Նա ոստիկանապետի մյուս տեղակալների համեմատ ամենահարուստն է:

Ուսումնասիրելով նրա գույքի ու եկամուտների 2011թ. հայտարարագիրը, պարզվեց, որ նա նշված տարում ստացել է 4 մլն 552 հազար 80 դրամի եկամուտ, որը աշխատավարձն է: Բացի այդ, նրա հաշվին 2011-ի տարեսկզբին եղել է 75 մլն դրամ, տարեվերջին` 72 մլն: Անփոփոխ է մնացել միայն դոլարային դրամական միջոցը` 40 հազար: 

Հ. Պողոսյանի կինը` Նունե Հովհաննիսյանը որեւէ եկամուտ չունի: Տարեսկզբին ունեցել է 10 հազար դոլար, իսկ տարեվերջին` 0: 

Ոստիկանապետի տեղակալի հայրը` Հրաչ Պողոսյանը, նշված տարում դարձյալ որեւէ եկամուտ չի ստացել, սակայն նրա հաշվեհամարին տարվա սկզբին եղել է 140 միլիոն դրամ, որը տարավերջին 0 է դարձել: Անփոփոխ է մնացել արտարժույթով ունեցած գումարը` 100 հազար դոլար: 

Հունան Պողոսյանի մայրը` Հեղինե Պողոսյանը կենսաթոշակառու է: Նրա տարեկան եկամուտը գոյացել է հենց ստացած կենսաթոշակից` 336 հազար դրամ: Սակայն նրա հաշվեհամարին եղել է 1 մլն 500 հազար դրամ եւ 5000 դոլար: 

Հունան Պողոսյանի որդու` Հրաչյա Պողոսյանի միակ եկամուտը ստացած նվիրատվությունն է` 140 մլն դրամ: Նա այդ գումարով ձեռք է բերել հողամաս եւ բնակելի տուն: Հավանաբար Հրաչյայի նվիրը պապից է, քանի որ վերջինս ունեցել է նույնքան գումար 2011-ի տարեսկզբին, որը տարեվերջին զրոյական է դարձել: 

Հրաչյա Պողոսյանն ունի նաեւ դրամական միջոցներ` 10 մլն դրամ եւ 24 հազար դոլար (տարեսկզբին` 25 հազար դոլար): 

Ոստիկանապետի տեղակալի դուստրը նույնպես եկամուտ չի ստացել: Հեղինե Պողոսյանն իր հաշվին ունեցել է ընդամենը 10 հազար դոլար: 

Մեկնաբանություններ (13)

Armen Tovmasyan
Es mec-mec xosacoxner@, u mardkanc poxer hashvox lragroxner@ tox asen iranq es mardu araci kesi chap arel en, es mardu usman kes@ stacel en? Hunan Poxosyan@ general-mayor e, HH vostikanapeti arajin texakal, u mi hat tun el chunena?
Kar
Hunan Poxosyanin ankexc asac chem janachum, bayc mi banum hamozvac em...ete 3-rd dasarani krtutyamb ev xorhrdayin cexavikakan hogebanutyamb aprox vorosh kendanakerp organizmner petq e esim incher unenan, voronq erevi angam qartezi vra Hayastani sahmanamerz shrjanneri u Xarabaxi tex@ chgiten, apa Hunan Poxosyan@ petq e aydqan gumar unena hastat................................
GALUST
ՏԵՍՆԵՍ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ Է ՍՏԱՑԵԼ ?
Վայ մեզ
Պարզ, տարրական հարցեր են առաջանում - որտեղից? ինչպես? Տարիներ առաջ մի բան եմ տեսել, որը մինչեւ հիմա ինձ հանգիստ չի տալիս, այս առիթով նորից հիշեցի: - Կանգառում մի ջահել ոստիկան էր կանգնած: Կարծելով որ տեսնող չկա, գետնից վերցրեց սիգարետի մնացուկն ու դրեց գրպանը: Այդ ժամանակ հասկացա որ ամոթալի երկրում եմ ապրում ----
Ատոմ Հակոբյան
Հունան Պողոսյանի ֆենոմենը Հայաստանի Երրորդ Հանրապետության ձեռքբերումներից է: Կարդացեք նրա կենսագրականը. կադրային աստիճանակարգով կարճ ժամկետում աճած, խոհեմ, գրագետ ու իր գործի իսկական նվիրյալ է: Եվ ըստ արժանվույն էլ գնահատվել է ու պետական պարգևներ ստացել: Հարգելի Գալուստ, Ձեր հեգնալից հարցադրումը ժամանակավրեպ է: Հարգելի այսպես կոչված`Վայ մեզ, ես կասեի`վայ Քեզ… Ձեր բերած համադրությանը ի պատասխան`ասեմ, որ իրոք ամոթալի երկրում ենք ապրում, երբ երկրի ոստիկանության գեներալ-մայորի մասին նման մեկնաբանություններ են … Ի դեպ`լրագրողը ավելի քան կոռեկտ է.նա իր գործն է անում, մինչդեռ մեր եզրակացությունները պետք է կինեն հիմնավոր, տեղին ու ճշմարիտ:
Aram
Horinats erkir-horinats ashxatavardz
Տիգրան
ԲՌԱՎՈ ԱՏՈՄ ՀԱԿՈԲՅԱՆ……………….. Լիովին համամիտ եմ: Առանց մարդուն ճանաչելու-բլթցնում են: Իրոք որ-ՎԱՅ ՔԵԶ
Վայմեզ
Շատ հարգելի Ատոմ Հակոբյանին: Թե Գալուստի թե իմ մեկնաբանությունների մեջ վիրավորանքի մի հատիկ անգամ չեմ տեսնում, եւ Ձեր հուզմունքի պատճառը բոլորովին չեմ հասկանում: Վերը հիմնավոր թվեր են բերված, կոռեկտ՝ Ձեր իսկ գնահատմամբ: Այդ թվերը նույնքան կոռեկտ հիմնավորում են պահանջում, որպիսզի կարողանանք հարգել արժանի մարդկանց, թե չէ ուրիշ ինչի համար են? Իսկ Գեներալների պատիվը ես ու Գալուստը չէ որ պիտի գցենք կամ բարձրացնենք: Մի գեներալ անբարոյական էր, հանցանք էր պարտակել, մյուսը նավթ էր գողացել, մի երկուսը (կոչումով ցածր էին) իտալացիների փողն էին տակով արել: Ձեր նախկին պետը մանկապիղծ սերոբի ախպեր տղեն էր, եւ մեկ մեկ էլ անճիշտ բաներ էր խոսում: Եւ բոլորն էլ ճոխ տներով, փողով, թանկ ու կրակ ավտոներով կահավորված, լավ տղերք են: Իսկ Ձեր շարքայինները սոված են՝ ինչպես շատերը: Իսկ սոված մարդը, մունդիրը հագին եւ զենքը ձեռքին խիստ վտանգավոր բան է: Դե արի վստահիր սրանց ու հարգիր: Անունս չեմ գրում, ընթերցողի համար դա կարեւոր չէ, մյուս կողմի հետ էլ չէի ուզենա առնչվել ....
GALUST
ՀԱՐԳԵԼԻ ԱՏՈՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԶԱՐՄԱՑԱ ՈՐ ԻՄ ՊԱՐԶ ԿԱԶՄԱՑ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՈՒՔ ՀԵԳՆԱՆՔ ԵՔ ՏԵԱՍՆՒՄ,,,,ԵՍ ՀԱՐՑՍ ՈՒՂՂԵԼ ԷԻ ԼՐԱԳՐՈՂԻՆ ՈՐԸ ՄԻԳՈՒՑԵ ՄՈՐԱՑԵԼ ԷՐ ԱՅԴ ՄԱՍԻՆ ԳՐԵԼ, ԱՎԵԼՈՐԴ ԱԺԻՈՏԱԺ ՄԻ ՍՏԵՂԾԵՔ
Magistros
Խորհրդային պետության ,,անաշխատ եկամուտներ,,-ի համար դատապարտվում էին, մեր օրերում՝ փառաբանվում։ Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչու պետությունն աղքատանում է, նրա բյուջեի եկամուտների և ծախսերի սահմանագիծ է նշվում, բայց ժողովրդի փոխարեն իշխանությունն իրենց ձեռքը վերցրած մի խումբ անձինք հարստանում են անսահմանորեն, առանց հարկեր վճարելու, բյուջեից սնվելով...եկամուտներ՝ անարդար հետաքննության և նախաքննության հաշվին
hasmik
այս բռնապետության մեջ բացառվում է ձեր ասածները, հարգելի Ատոմ Հակոբյան, նա ընդամենը կատարածու է շատերի ձեռքում, հետևաբար ոչինչ լավ բան չես կարող ասել նրա մասին անկախ այն բանից ճանաչում ես թե ոչ
վայ էս ազգին
Շարունակում ենք կաշառակերության դեմ քրթնաջան պայքարը, որը տալիս է իր արդյունքները տեսնում եք աշխատավարձով ապրող խեխղճ ոստիկան որին դեռ փորձում են մեղադրել ինչ-որ բաներում ու հայտնվել են պաշտպաններ...... ում վրա եք կայֆավատ լինում ձեր կաշառակերության դեմ պայքարով
Eric Pogosian
Miak mardn e vor arjani e ir statsats yurakanchyur kochumin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter