HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերականգնվել է պատճառված վնասի 95 տոկոսը

2012 թ. երրորդ եռամսյակում դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 93 քրեական գործ` 132 անձի նկատմամբ, որոնցից դատապարտվել  է  127 անձ` 88 քրեական գործով: Ընդ որում դրանցից 33 քրեական գործով 51 անձի նկատմամբ կիրառվել է դատական քննության արագացված կարգ:

Դատապարտված 127 անձից 52-ը կամ դատապարտված անձանց 40.9 %-ը եղել են պաշտոնատար անձինք: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հանրապետության դատարաններում լսված բոլոր քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել է  1 մլրդ.448 մլն. 361 հազ. դրամ, որից պետությանը պատճառված վնասը` 1 մլրդ. 368 մլն. 850 հազ. դրամ: Պետությանը պատճառված նյութական վնասից վերականգնվել է 429 մլն. 464 հազ. դրամ կամ 31.3 %-ը:  

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության կողմից հաշվետու ժամանակաշրջանում դատարան ուղարկված 17 քրեական գործից 16 քրեական գործով 18 անձանցից 15-ը դատապարտվել է ազատազրկման, իսկ 3-ը` տուգանքի, այսինքն` ազատազրկումը կազմել է 83.3%:

Հաշվետու ժամանակահատվածում նախաքննության փուլում ոչ արդարացման հիմքով քրեական գործերից կարճվել են 54-ը, որոնցից պետությանը պատճառված վնասը կազմել է 6 մլրդ. դրամ, որն 95 %-ով վերականգնվել է: Իսկ մերժված նյութերով  պատճառված վնասը կազմել է 443 մլն.   765 հազ. դրամ, որից վերականգնվել է  403 մլն. 683 հազ. դրամ կամ 90.9% (նշված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է վերականգնման հիմքով` նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով): Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter