
Ոստիկանությունը շրջապատել է «Արայի» սեփականատիրոջ տունը
Մոտ 1 ժամ է՝ ոստիկանությունը, այդ թվում կարմիր բերետավորները շրջապատել են Կարինե Սուքիասյանի տունը: Վերջինս «Արայ» ընկերության նախկին սեփականատեր Արմեն Պետրոսյանի մայրն է: Արմեն Պետրոսյանը ըստ ոստիկանության, անցյալ տարվա հոկտեմբերին ինքնասպան է եղել:
Տանտերերը դուռը ներսից կողպել են, իսկ ոստիկանները ոչ մեկին, այդ թվում ընտանիքի շահերի պաշտպան Արա Զոհրաբյանին թույլ չեն տալիս մոտենալ տանը: Զոհրաբյանի խոսքերով՝ իրավապահներն ուղղակի խոչընդոտում են իր փաստաբանական գործունեությանը:
Հիշեցնենք, որ Արմեն Պետրոսյանի նախկին կինը՝ ազգությամբ ռուս Տատյանա Չադենկովան, դատական կարգով փորձում էր դստերը վերցնել իր մոտ: Այժմյան ոստիկանական «օպերացիայի» նպատակը երեխային Կարինե Սուքիասյանից վերցնելն է: Մինչդեռ, ըստ փաստաբան Զոհրաբյանի, խնդրի շուրջ դատարանում գործ է քննվում, դեռեւս դատական ակտ չկա, հետեւաբար՝ իրավապահների գործողություններն ապօրինի են:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել