Երևանում պակասել են ապօրինի և ինքնակամ կառույցները
Նախորդ տարվա 5 ամիսների համեմատ` այս տարի զգալիորեն նվազել է մայրաքաղաքում ապօրինի և ինքնակամ կառույցների թիվը: Այս մասին զեկուցվել է այսօր` Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Առևտրի և սպասարկումների վարչության պետը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են մայրաքաղաքի տարածքում ապօրինի, ինչպես նաև անգործության մատնված կրպակների ապամոնտաժման աշխատանքները:
«Նման կրպակների առկայությունն անհարիր է մեր մայրաքաղաքին»,- նշել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը` հանձնարարելով հետևողականորեն շարունակել և սեղմ ժամկետում ավարտել գործընթացը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել