HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Աբրահամյանը՝ Երեւանում, Սարգսյանը՝ Մոսկվայում

Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի արձակուրդը երեկ ավարտվել է. Աբրահամյանը գիշերը ժամանել է Հայաստան, իսկ Սերժ Սարգսյանը մեկնել է Մոսկվա եւ Հայաստանում կլինի 2 օրից, որպեսզի մասնակցի Գագիկ Բեգլարյանի դստեր հարսանիքին: Ըստ նախնական պայմանավորվածութունների՝ ընդդիմադիրների հրավիրած արտահերթ նիստն այսօր կվարի եւ քվորումի բացակայության մասին կհայտարարի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ում բավականին բուռն քննարկման թեմա է նաեւ Հովիկ Աբրահամյանի բացակայության ժամանակ ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆերնի այցը խորհրդարան եւ հանդիպումն ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հետ: Բանն այն է, որ քաղաքական ուժերի, լիդերների ու ամեն ռանգի պաշտոնյաների հետ վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ ունեցող ԱՄՆ դեսպանը մինչ այժմ որեւէ հանդիպում չի ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ինչը բավական տարօրինակ է:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter