HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Թոխմախի Մհերի մրցակիցը հայտնվել է ոստիկանության բաժնում

Երեկ՝ մինչ ուշ գիշեր, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում էր գտնվում նախկին պետավտոտեսուչ Վրեժ Յայլոյանը: Թերթի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի աղբյուրները հայտնում են, որ Վրժեն աշխատում է ավտոտեխզննման կայանում եւ ակամայից մրցակցության մեջ է մտել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հետ: Բանն այն է, որ արդեն երկար ժամանակ պատգամավորը տեխզննման գրասենյակ է բացել հենց թաղապետարանի շենքում: Ու երբ վերջերս Վրեժը մոտեցել է Սեդրակյանի աշխատակիցներին՝ ինչ-որ հարց ճշտելու, այդ պահին նրան են մոտեցել անծանոթ մարդիկ եւ ծեծելով քարշ տվել իրենց ավտոմեքենան, ապա տարել անհայտ ուղղությամբ: Այդ ամենը «ֆիքսվել է» տեսախցիկների կողմից: Եվ ուշացումով նաեւ ոստիկաններն են իմացել կատարվածի մասին, գնացել ու առգրավել են տեսագրված երիզները: Երբ թերթը ոստիկանությունից փորձել է պարզել դեպքի մանրամասները, մինչեւ ուշ գիշեր նրանք այդպես էլ ոչինչ չեն ասել: 

Մեկնաբանություններ (1)

Փայլակ
Անձեռնմխելիության արտոնությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter