«Չորրորդ ինքնիշխանություն». թղթի վրա աճում է
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսությունն աճել է 7,2 տոկոսով:
«ՉԻ»- Շատ լավ ցուցանիշ է: Ափսոս, միայն թղթի վրա է: Եթե թղթի վրա չլիներ, Հայաստանը շատ հանգիստ կարող էր հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Ինչու՞: Որովհետեւ աշխարհում հազիվ թե գտնվի մեկ այլ երկիր, որի տնտեսությունն աճի 7,2 տոկոսով, բայց այդ նույն տարվա ընթացքում երկրի բնակչության մոտ 3 տոկոսն արտագաղթի, ընդ որում՝ արտագաղթի ծավալներն աճեն 8,3 տոկոսով, թմրամոլների թիվը (պաշտոնական տվյալներով) ավելանա մոտ 40 տոկոսով, ծնելիությունը կտրուկ նվազի եւ այլն:
Ի դեպ, նույն պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին ինը ամիսներին առեւտրաշրջանառության ծավալներն աճել են 3,2 տոկոսով: Հարց է ծագում՝ իսկ ինչքա՞ն է եղել գնաճը: Ճիշտ է՝ առնվազն 6-7 տոկոս: Այսինքն՝ իրականում ապրանքաշրջանառության ծավալները նվազել են առնվազն 3-4 տոկոսով: Համաձայնվեք՝ այս տվյալները իսկապես վկայում են տնտեսական աննախադեպ աճի մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել