HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». բոլորը չէ, որ կանացի հորմոններ են ձեռք բերել

Հունիսի 17-ին «Հարսնաքարը» պայթեցնելու փորձ արած եւ դրա համար 4-ամսյա ազատազրկման դատապարտված ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, որ նոյեմբերի 1-ին ազատ արձակվեց, երեկ թերթի թղթակցին բացատրել է իր արարքի իմաստը:

«Համենայնդեպս, կիմանային, որ հայկական բանակում բոլոր սպաները չէ, որ կանացի հորմոններ են ձեռք բերել»,- ասել է Սամվելյանը: Ըստ նրա՝ ՀՀ Պն-ն համարժեք չարձագանքեց «Հարսնաքարի» դեպքին, որի հետեւանքով մահացավ ռազմաբժիշկ Վահե Ավետյանը, եւ 4-ը հայտնվեցին հիվանդանոցում: Հարցին՝ ինչ պետք է աներ ՊՆ-ն, փոխգնդապետը պատասխանել է. «Էդ դեպքից մի երկու ամիս առաջ, երբ քաղմասում մեկը գեներալի հետ վատ էր խոսացել, մտան սաղ քաղմասը գրավեցին: Թող գնային՝ «Հարսնաքարն» էլ գրավեին»: Սամվելյանը, որն այդ դեպքից պատճառով զրկվել է ՊՆ-ում իր աշխատանքից, իրականում գնացել էր ռազմաբժիշկներին ծեծի ենթարկած թիկնապահներին պատժելու: 

Մեկնաբանություններ (2)

Մլեհ
«Ախրաննիկներին» էր պայթեցնելու http://armtimes.com/38073
Մլեհ
Կարդալով ՀԺ-ին տուած փոխգնդապետ Վարդան Սամվելեանի հարցազրոյցը, աւելի ու աւելի յարգեցի իմ խրոխտ ու հպարտ հայրենակցիս: Աստուած Ձեզ ու Ձեր ընտանիքին` 2 սիրասուն բալիկներուն պահապան, սիրելի՛դ իմ Սամվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter