HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան այրվել է պատահարի հետևանքով. կա զոհ

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 03.19-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սիսիան  ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ էքսփլորեր» մակնիշի 19 ԼՕ 627 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Մհեր Հովհաննիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Պատահարի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը 1991 թ. ծնված Արման Ազարյանը, 1986 թ. ծնված Էդգար Մանուկյանը, 1987 թ. ծնված Մհեր Հովհաննիսյանը և 1988 թ. ծնված Գոռ Մանուկյանը տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել` 03.53-ին: Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գևորգ Թովմասյանի դին:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: 

Մեկնաբանություններ (1)

Hay_Axchik (NeNe)
Ete shut nkatac linein Gevorgin el kprkein :((((((((((((((((((((( Astvac im :((( inchia edqan dajan cevov exel:((((( vonc karoxa myusnerin hanac linein,, isk Gevorgin toxel en minchev verj ayrvi..... chgitem vonc mtacem...........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter