Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս
Նոյեմբերի 20-ին` ժամը 20.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, Տավուշի մարզային վարչության և քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ 1971 թ. ծնված Ռազմիկ Բ.-ն մարտի 23-ին «Հայանտառ»-ի Սևքարի անտառտնտեսության Կիրանցի անտառամասից ապօրինի հատել է առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով լորենի և հացենի ծառեր:
Պետությանը պատճառված ընդհանուր վնասի չափերը պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել