HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ ու ՕԵԿ խմբակցությունների պատգամավորների պահվածքը քննարկման առարկա կդառնա էթիկայի հանձնաժողովում

«Մեծամասնության ներկայանալը պարտավորություն էր, ոչ թե իրավունք: Մեծամասնությունն այդ տարրական բանը չգիտի, պետք է գային եւ ներկայանային նիստին, ինչպես բոլոր դեպքերում»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար, պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով քաղաքական մեծամասնության կողմից ընդդիմության պահանջով հրավիրված նիստի տապալմանը:

Պատգամավորի խոսքերով՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը այս քայլով նսեմացնում են խորհրդարանի դերակատարումը, քանի որ Սահմանադրությամբ արտահերթ նիստ հրավիրելու ընդամենը 3 հնարավորություն կա, որոնցից մեկն էլ պատգամավորներին է պատկանում:

«Քաղաքական մեծամասնությունն ասում է, որ ԱԺ-ն այդ սահմանադրական իրավունքներից չի կարող օգտվել»,-ավելացրեց Արմեն Ռուստամյանը: Պատգամավորը տեղեկացրեց, որ քաղաքական մեծամասնության անպատասխանատվության հարցով դիմելու են ԱԺ էթիկայի հանձնաժողովին:

«Կամ պետք է ասեն, որ ղեկավարության հրահանգով բոլորը միաժամանակ հիվանդացել են, բժշկի թուղթ բերեն, կամ պետք է ասեն, որ պարզապես թքած ունեն օրենքների վրա»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Մեկնաբանություններ (2)

SAMO
ՏԵՍՆԵՍ ՈՐ ՄԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՀԱՅՐՆ Է ՀՈՐԴՈՐԵԼ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ..............
Կլարա
Երկիրը կառավարվում է քմահաճորեն և կամայականորեն։ Ժողովուրդը չպետք է հանդուրժի նման վարմունքը։ Օրենսդիրը չարաշահում է իր լիազորությունները։ Քրեական պատասխանատվության խնդիր կա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter