HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻԱՎ-ով ապրող երեխայի պատմությունը. ինչ եղավ...

Ամիսներ առաջ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան էջին նամակ էր գրել մի ուսանող, որը փողոցով քայլելիս տեսել էր մուրացկանությամբ զբաղվող կնոջն ու երեխային և շտապել տեղեկացնել պաշտպանին։ Նամակն անմիջապես ստացել էր արձագանք և պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները մեկնել էին նշված վայր՝ երեխային և մորը օգնելու նպատակով։

Տեղեկանալով ընտանիքի բազմաթիվ խնդիրների մասին՝ պաշտպանը դիմել էր մոտ երկու տասնյակ կազմակերպությունների և պետական մարմինների՝ նրանց համապատասխան օգնություն տրամադրելու առաջարկով։ Չնայած որ կազմակերպություններից շատերը մերժեցին ցերեկային խնամք տրամադրել երեխային, այդուհանդերձ, գտնվեցին կազմակերպություններ և բարերարներ, որոնք պատրաստակամություն հայտնեցին օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված փոքրիկին և նրա մորը:

«Նոր սերունդ» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի երեխաների պաշտպանության բաժնի աջակցության շնորհիվ ամնիջապես որոշակի սնունդ և հագուստ տրամադրվեց փոքրիկին և մորը։ Հայ օգնության ֆոնդը, որպես փորձառու և հուսալի կազմակերպություն, դարձավ այն կառույցը, որի միջոցով պետք է հետագայում ապահովվի երեխայի խնամքը։  Արտասահմանցի բարերարների՝ մասնավորապես Հայաստանում Բրազիլիայի դեսպանի և մի շարք այլ կազմակերպությունների աջակցության շնորհիվ այսօր արդեն լուծվել է նրանց տան ջեռուցման խնդիրը, տրամադրվել է անհրաժեշտ հագուստ, սնունդ, կենցաղային իրեր, դեղորայք: Ստացված աջակցության շրջանակներում փոքրիկի համար կազմակերպվելու է նաև հոգեբանի և լոգոպեդի ծառայությունների տրամադրում: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ համատեղելով ջանքերն ու բարի կամքը, պաշտպանի միջնորդությամբ հնարավոր եղավ անել մի բան, որն իրականում պաշտպանի լիազորությունից և գործունեության շրջանակից դուրս էր։

Շնորհակալություն ենք հայտնում, բոլոր այն կազմակերպություններին և անհատ բարերարներին, որոնք անտարբեր չգտնվեցին և օգնության ձեռք մեկնեցին փոքրիկին և մորը։

Պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter