HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շավարշ Քոչարյանը՝ ի գիտություն պաշտոնական Բաքվի

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Ռոյթերս գործակալության հարցին

Հարց.

Մեկնաբանեք «Ենի Ազերբայջան» կուսակցության քսանամյակին նվիրված արարողության ժամանակ Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններն այն մասին, որ «Հայաստանը հանդիսանում է արտերկրից ղեկավարվող մի տարածք` արհեստականորեն ձևավորված ադրբեջանական հողերի վրա», և որ «հայկական լոբին հանդիսանում է մեր հիմնական թշնամին»:

Պատասխան.

Նման ռասիստական գաղափարախոսությամբ, պատմության նման անսանձ այլասերմամբ  և հարևան երկրների հանդեպ ծիծաղաշարժ տարածքային նկրտումներով Ադրբեջանը կարող էր հնարավորություն ունենալ պահպանելու իր գոյությունը վաղ միջնադարում միայն: Սակայն Ադրբեջանն առաջին անգամ աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել 1918 թվականին միայն:

Բաքվում այդպես էլ չհասցրեցին հասկանալ, որ ժամանակակից պետության ուժը հիմնված է սեփական ժողովրդի հանդեպ սիրո վրա և ոչ թե տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և նրանց պատմական-մշակութային ժառանգության հանդեպ պաթոլոգիկ ատելության վրա:

Մեկնաբանություններ (1)

Գեւվորգ
Ապրի Շավարշը! Պետք է ցխել ախմախ բերանները!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter