HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». միջին աշխատավարձը դեռ նվազում է

Ազգային վիճակագրական ծառայություն տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում միջին աշխատավարձը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0,2 տոկոսով, ընդ որում՝ նվազել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի աշխատավարձերը:

«ՉԻ» - Իսկ գիտե՞ք, թե ինչու է տեղի ունեցել այդպիսի բան. որովհետև հունվարի 1-ից ներդրվելու է միասնական եկամտային հարկ, կառավարությունն էլ այդ առիթով որոշում է ընդունել, որ դրանից հետո աշխատավարձերը չպետք է ավելի ցածր լինեն, քան այս տարվա դեկտեմբերին: Իրենց կարծիքով՝ ահավոր պաշտպանել են աշխատողների շահերը:

Գործատուներն էլ ավելի «շուստրի» են եղել ու արդեն հիմիկվանից սկսել են նվազեցնել աշխատավարձերը: Մինչև դեկտեմբեր էլի կնվազեցնեն, որպեսզի հունվարի 1-ից շատ «տակ չտան»:

Ի դեպ, Տիգրան Սարգսյանը մեծ-մեծ խոսում էր, թե միասնական եկամտային հարկի ներդրումից հետո աշխատավարձերը չեն նվազելու: Մինչ այդ են նվազելու: Ավելի ճիշտ՝ արդեն նվազել են: Հետաքրքիր է՝ Տիգրան Սարգսյանը սա չէ՞ր կանխատեսել: Թե՞ ԱՎԾ-ն է կեղծ տվյալներ ներկայացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter