HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Էդուարդ Թոփչյանին հանո՞ւմ են

«Հրապարակի» տեղեկություններով՝ 2000-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին պատրաստվում են հանել: Նա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, սակայն դա չի խանգարում, որ նրան փոխարինելու ծրագրեր մշակվեն:

«Հրապարակի» տեղեկություններով՝ քննարկվում է 3 անձի թեկնածություն՝ Կամերային պետական երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանի, դիրիժոր Կոնստանտին Օրբելյան կրտսերի՝ Կոնստանտին Օրբելյանի եղբոր որդու, և ամերիկահայ մի դիրիժորի:

Այժմ Թոփչյանը բացակայում է Հայաստանից: Ի դեպ, նա 2012-ի հունվարից Իսպանիայի Premium Symphony Orchestra-ի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է, և չի բացառվում, որ հենց այնտեղ էլ շարունակի իր գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter