HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Գելի ու Փայտյանի միջև կապ չկա՞

Այս տարվա փետրվարին կալանավորվեց ՀՀ ոստիկանության զորքերի (ՈԶ) հրամանատար, «Գել» մականունով Գարեգին Գաբրիելյանի տեղակալ Վանիկ Մանուկյանը: Պատճառն այն էր, որ նա զենք-զինամթերք էր վաճառել ՈԶ-ից: Սակայն գլխավոր դերակատարները՝ Գ.Գաբրիելյանն ու նրա հետ համագործակցած ՀՀ ՊՆ դեռևս անհայտ պաշտոնյան այդպես էլ անպատիժ մնացին:

«Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ Գաբրիելյանը ՊՆ-ին է վաճառել մեծաքանակ փամփուշտներ: Եվ որպեսզի կասկածներ չհարուցվեն, Գաբրիելյանն ասել է, թե «վերևներին ասա՝ Վրաստանից են բերել»:

Ուշագրավն այն է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քննվող գործն այդպես էլ այս դրվագի վրա ուշադրություն չի դարձրել: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ-ից հայտնել են, թե Վ.Մանուկյանի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Իսկ Գ.Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործ ՀՔԾ-ում չի էլ հարուցվել:

Մեկնաբանություններ (1)

TARON
«Գել» մականունով Գարեգին Գաբրիելյանը ղարաբաղցի է եվ ինքը անձեռնամխելի է.................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter