ՄՆ-ն ընդունում է Վենետիկի 55-րդ բիենալեում Հայաստանի մասնակցության վերաբերյալ առաջարկներ
2013 թ. հունիս-նոյեմբեր ամիսներին տեղի է ունենալու Վենետիկի 55-րդ բիենալեն: Վենետիկյան բիենալեն կրելու է «Հանրագիտարանային պալատ» ընդհանուր խորագիրը, որն, ըստ էության, երևակայական պալատ է, որտեղ ներկայացվելու են մարդկության կարևորագույն գյուտերը՝ անիվից մինչև արբանյակ, անցյալի ու ներկայի, հնի և նորի համադրությամբ:
ՀՀ մշակույթի նախարարությունը քննարկման համար ընդունում է Բիենալեում Հայաստանի մասնակցության հայեցակարգի և հայկական տաղավարի բովանդակային ձևավորման առաջարկներ:
Տաղավարի աշխատանքների ակտիվությունն ապահովելու համար նախատեսվում է ցուցադրանքն ուղեկցել համապատասխան երաժշտական կատարումներով, քննարկումներով և այլն:
Առաջարկները պետք է շարադրված լինեն երկու էջի սահմանում և ներկայացվեն ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը:
Հաղթող առաջարկի հեղինակը կընդգրկվի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող խմբում և Վենետիկ մեկնող հայկական պատվիրակության կազմում:
Հայտերը ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչություն՝ հեռ. 52-19-72, էլ. հասցե՝ [email protected] , հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3:
Մշակույթի նախարարություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել