HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին բռնել է իր ավտոմեքենան փախցրած երիտասարդին

Նոյեմբերի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ իրենց տան մոտից փախցրել են իր «Միցուբիշի Լ 200» մակնիշի ավտոմեքենան, և ինքն ու իր բարեկամը փախցնողին քիչ առաջ բռնել են Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բակում:

Մեկնած օպերատիվ խումբը Սեբաստիայի փողոցի թիվ 141/2 շենքի մոտից բերման է ենթարկել ավտոմեքենան փախցնողին՝ 1986 թ. ծնված Կարապետ Կ.-ին:

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter