HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. «Արագաչափերը պատժելու նպատակ չունեն»

Հայաստանի Հանրապետությունում երթևեկության արագության վերահսկման արագաչափ սարքերի կիրառման համար որևէ նախազգուշացնող ճանապարհային նշանի կամ ցուցանակի առկայության պահանջ որևէ օրենքով սահմանված չէ, և դրանց կիրառումը պարտադիր չէ, իսկ վարորդները պարտավոր են բոլոր վայրերում պահպանել ճանապարհային երթևեկության, այդ թվում՝ երթևեկության արագության կանոնների պահանջները:

Ինչ վերաբերում է ներկայումս կիրառվող նախազգուշացնող ցուցանակներին, ապա դրանց կիրառումը ոստիկանության նախաձեռնությունն է՝ նպատակ ունենալով արագաչափ սարքերի ներդրմամբ ավելի շատ կանխարգելել իրավախախտումները, քան արձանագրել դրանք:

Սակայն չի բացառվում, որ առաջիկայում այդ ցուցանակները կհանվեն և այլևս չեն կիրառվի կամ կկիրառվեն ընդհանուր նախազգուշացնող ցուցանակներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում երթևեկությունը վերահսկվում է տեսախցիկներով ու արագաչափ սարքերով, քանի որ ինչպես ցույց են տալիս փորձը և կատարված վերլուծությունը, ցուցանակների կիրառման պարագայում արագաչափ սարքերն իրականացնում են ճանապարհային երթևեկության անվտանգության «հատվածական» ապահովում:

Այսինքն՝ վարորդները երթևեկում են արագ, նկատում են ցուցանակը, դանդաղեցնում են, անցնում են արագաչափ սարքը, հետո կրկին երթևեկում արագ: Ու ստացվում է, որ արագաչափ սարքերը չեն ապահովում ցանկալի արդյունք՝ ճանապարհային երթևեկության անվտանգության իրական և երկարաժամկետ ապահովում:

Բացի դրանից՝ առաջիկայում նախատեսվում է կիրառել նաև շարժական արագաչափ սարքեր, որոնց դեպքում ևս ցուցանակներ կիրառելն արդյունավետ չէ:

Ու չնայած արագաչափերի տեղադրման մասին իրազեկող ցուցանակների առկայությանը՝ Երևան քաղաքում արձանագրվել է ճանապարհատրանպորտային պատահարների դրական վիճակագրություն: Այսպես. 2012 թվականի 10 ամիսների ընթացքում Երևան քաղաքում վիճակագրական հաշվառման է վերցվել 839 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 52, վիրավորվել 1065 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակը մնացել է նույնը, զոհերի թիվը նվազել է 17-ով, վիրավորներինը՝ 64-ով:

Մեր կարծիքով, եթե նախազգուշացնող ցուցանակներ չկիրառվեն, ապա այս դրական վիճակագրությունը կարող է մոտ 3 անգամ ավելի լինել:

Ոստիկանություն

Մեկնաբանություններ (1)

Артур
Наверное во внебюджетном фонде гаишников денег стало меньше, вот и хотять поднабрать по больше. Разогнать эту контору срочно.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter