HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդվզում Հրայր Թովմասյանի դեմ

Հրազդան ՔԿՀ դատապարտյալ Հայկ Վաչեի Գալստյանս դիմում եմ և խնդրում լրագրողական կազմին, բացի «Շանթ» հեռուստատեսությունից (քանի որ վերջիններս աղավաղում են իրականությունը, նախարարի ցուցումով կարճ ցուցադրելով ամբողջական հարցազրույցը), այցելել ինձ:

20.11.2012-ին, այսպես կոչված, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հեռուստատեսությամբ խեղաթյուրել է իրականությունը՝ ասելով, որ ինքնախեղման դեպքերը պայմանավորված են անհիմն պատճառներով:

Քանի որ իմ ծնողները ունեն նախագահի կողմից հրահանգ «Հրազդան» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու համար, ես դիմել էի բանտի ադմինիստրացիային այս հրահանգը կատարելու պահանջով՝ միաժամանակ հայտարարելով հացադուլ և կարելով աչքերս:

Հիշեցնեմ, որ դրանից հետո ինձ այցելեց արդարադատության նախարարության պատվիրակությունը, որը խոստացավ կատարել նախագահի հրահանգը: Սակայն որ տեսանկյունով նայում եմ, ՀՀ-ում ոչ թե ՀՀ նախագահն է որոշողը, այլ Հ. Թովմասյանը:

Ամեն դեպքում ոչ նախագահի հրահանգը, ոչ էլ նախարարի պատվիրակության խոստումը չկատարվեցին: Ավելին, 20.11.2012 ԱԺ-ում կայացած հանրային լսումների ժամանակ, այսպես կոչված, նախարարը պնդեց, որ նրանք չեն գնալու ոչ մի զիջումների այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր արդարություն գտնելու համար դիմում են ինքնախեղման:

Վիրավորված եմ ինձ զգում նաև այն բանից, որ Նաիրա Զոհրաբյանի հարցը արագորեն քաղաքականացվեց, և մեծ հաշվով մենք և մեր խնդիրները, ինչպես նաև բարձրաձայնվող հարցերը կրկին անտեսվեցին:

Այս ամենը ինձ հիմք է տալիս մտածել, որ ինձ խայտառակ ձևով խաբել եք և չեք պատրաստվում ոչ մի բան անել ինձ համար: Այսպիսով, 21.11.2012 հայտարարում եմ անժամկետ հացադուլ՝ կրկին աչքերս կարելով մինչ այն պահը, երբ դուք, պ-ն Թովմասյան, անձամբ կայցելեք ինձ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ (ոչ մի լիազորված պատվիրակություն այլևս ընդունելի չէ ինձ համար):

Իմ պահանջը ձեզ տեսնելն է: Եթե այս անգամ էլ կարողանաք ֆռռցնել դատապարտյալի պահանջը՝ ասելով, թե իբր միշտ թմրանյութ կամ բջջային հեռախոս ենք պահանջում մեր հացադուլներով և ինքնախեղումներով, ուրեմն հալալա ձեզ:

Դե ինչ, կհանդիպենք «Հրազդան» ՔԿՀ-ում:

Ընդմիշտ ձեր,
դատապարտյալ Հայկ Գալստյան

Վճռական եմ շարունակել հացադուլս մինչև վերջ՝ անկախ հետևանքներից իմ առողջության համար:

Դատապարտյալ Հայկ Գալստյանը խնդրում է բոլոր լրատվամիջոցներին տարածել իր ուղերձը նախարարին:

Մեկնաբանություններ (2)

hasmik
ցինիզմը , լկտիությունը , կերել է նախարար կոչվածին, նորմալ երկրում դրան նմաններին գործից կհանեին, դա էդպես էլ չհասկացավ որ իր գործը բանտարկյալների իրավունքների պաշտպանելն է, այլ ոչ թե ստեր տարածելը ու լկտիաբար պահեր խորհրդարանում, փոխանակ հարցերին պատասխաներ, լաչառ կնգա նմամ էր իրեն պահում, չնայած հասկանալի է էդքան փող որ դրանք լվանում կալանավորների հաշվին միայն աստված գիտի,
Arman
Mersi taracman hamar

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter