Տիգրան Սարգսյան. «Փոքր և միջին բիզնեսն ազատում ենք շահութահարկից և ԱԱՀ-ից»
Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և ևս 15 օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
Կառավարության համոզմամբ՝ փաթեթը միտված է գործարար միջավայրի արմատական բարելավմանը, երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը, փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտների հարկման համակարգի կատարելագործմանը, ձեռնարկատիրական գործունեության հավասար պայմանների ստեղծմանը և այլն։
«Բավական մեծ փաթեթ է, և լրջագույն փոփոխություններ են առաջարկվում: Ընդհանուր առմամբ խոսքը վերաբերում է բիզնես միջավայրի բարելավմանը։ Շեշտադրումը կատարվում է փոքր և միջին բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծման վրա։ Մասնավորապես, ներդնում ենք շրջանառության հարկ, փոքր և միջին բիզնեսն ազատում ենք շահութահարկից և ավելացված արժեքի հարկից։ Արդյունքում վերանում է 13 հաշվետվություն, ձևավորվում է պարզ համակարգ։ Սա բիզնեսի կողմից սպասված միջոցառում է»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նա հավելել է, որ կառավարությունն այս հարցը քննարկել է հասարակական կազմակերպությունների, ձեռներեցների միության հետ, փոքր և միջին բիզնեսի խորհրդում, նաև Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովների նախագահների հետ, և նրանց դիտարկումները և առաջարկությունները նույնպես հաշվի ենք առել փաթեթը մշակելիս։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել