Լուծվել են մի քանի ընտանիքի բնակարանային խնդիրներ
Այսօր կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված Գյումրի քաղաքի Արևելյան փողոց N3 հասցեի հանրակացարանում երկար տարիներ բնակվող բազմանդամ ընտանիքների սոցիալական և կենցաղային խնդիրների արդարացի լուծման նպատակով նրանց է նվիրաբերել բնակելի տարածքները:
Մեկ այլ որոշմամբ Երևանի Մոլդովական N12/1 հասցեում գտնվող հանրակացարանային սենյակներից մեկը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքի մորը և որդուն։
Իր երկու որոշումներով, որոնք վերաբերում են Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված գումարների բաշխմանը, կառավարությունն ակնկալում է լուծել Սևան համայնքի Նալբանդյան 36 բնակելի շենքում և Այգուտ համայնքի սողանքային գոտում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել