Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանը Պրիիտ Տուրկն է
Նոյեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Պրիիտ Տուրկին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանի պաշտոնավարության ընթացքում հայ-էստոնական հարաբերությունները առավել կզարգանան, և վստահեցրեց, որ ԱԳՆ-ն մշտապես կաջակցի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին: Նախարարը գոհունակություն հայտնեց երկու երկրների արտգործախարարությունների միջև պարբերական շփումների և համագործակցության կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Տուրկը նշեց, որ ջանք չի խնայի երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու և ընդլայնելու համար:
Հանդիպմանն անդրադարձ եղավ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությանը, միջխորհրդարանական, առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել