HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում բացվել է «Մեկ պատուհան»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում «Մեկ պատուհան» սկզբունքով աշխատող նոր գրասենյակի բացմանը:

Բնակչության հետ շփումն ավելի մատչելի և օպերատիվ դարձնելու նպատակով բացված գրասենյակը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, հնարավորություն է ընձեռում փաստաթղթերի, դիմումների մուտքագրման և դրանց հիմքով ձևակերպված փաստաթղթերը հասցեատերերին առաքելու կամ առձեռն հանձնելու գործընթացներն իրականացնել առավել արդյունավետ:

Բնակիչներին այստեղ կսպասարկեն մասնագիտական բարձր որակավորում ունեցող իրավախորհրդատուներ և մասնագետներ, ինչը հնարավորություն կտա առավել բարելավելու քաղաքացիների և իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների մակարդակն ու սպասարկման որակը:

Տարոն Մարգարյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել պայմաններին: «Այստեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի պատշաճ մակարդակի և որակի ծառայություններ մատուցվեն: Բնակիչների հետ մշտական կապը պահպանելու և բարձրացվող խնդիրներին առավել արագ լուծումներ տալու նպատակով մենք սահմանել ենք նաև ընդունելության կարգ, համաձայն որի՝ աշխատակազմի յուրաքանչյուր վարչություն ունի ընդունելության հատուկ օր: Բացի դրանից՝ սահմանված կարգի համաձայն՝ բոլոր 12 վարչական շրջաններում հինգշաբթի օրերին կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Նորաբաց գրասենյակի միջոցով կտրամադրվեն ցանկացած բնույթի քաղաքաշինական և հողօգտագործման փաստաթղթեր, այդ թվում ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր, շինարարության և քանդման թույլտվություններ, ավարտված շինարարության փաստագրման ակտեր, գլխավոր հատակագծեր և այլն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter