Սյունիքի տնտեսության համաչափ զարգացում (վիդեո)
Սյունիքի տնտեսությունը միայն լեռնահանքային արդյունաբերությունը չէ: «Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում՝ լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում կազմակերպված բանավեճում քննարկվում է, թե որքանով է հնարավոր մարզում տնտեսության բազմաճյուղ զարգացումը` դիվերսիֆիկացիան:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Սյունիքի մարզում ծրագրերի իրականացման գրասենյակն այժմ խորհրդատվություն է տրամադրում Սյունիքի մարզպետարանին` մարզի տնտեսության դիվերսիֆիկացման պլանի մշակման գործում, որը ցույց կտա այլ ոլորտների զարգացման ուղղությունները: Որո՞նք կարող են լինել ապագա բազմաճյուղ տնտեսության ճյուղերը, ի՞նչ տեղ ունի գյուղատնտեսությունը հանքարդյունաբերության կողքին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել