HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը կոչ է անում բոլորին հաշվառվել փաստացի բնակության վայրի հասցեներում

ՀՀ ոստիկանությունը, բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջներին համապատասխան, ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու նպատակով պարբերաբար իրականացնում է բազմակողմանի ուսումնասիրություններ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաշվառման հասցեների փոփոխության վերաբերյալ քաղաքացիների կողմից բնակչության պետական ռեգիստրին տեղեկացնելու պարտականության ոչ պատշաճ կատարման արդյունքում ռեգիստրում առկա մի շարք հաշվառման հասցեներ չեն համապատասխանում քաղաքացիների իրական բնակության վայրի տվյալներին:

Մասնավորապես, պարզվել է, որ բազմաթիվ քաղաքացիներ մինչ օրս հաշվառված են քանդված, փլուզված կամ գոյություն չունեցող բնակելի տարածությունների հասցեներում: Քաղաքացիների մի մասը պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով ստացել է նոր բնակելի տարածություններ, սակայն հաշվառման հին հասցեներից դեռևս դուրս չեն գրվել:

Հայտնի են նաև դեպքեր, երբ մահացած անձի մերձավոր ազգականները կամ այլ շահագրգիռ անձինք ՔԿԱԳ մարմիններին մահվան փաստի մասին չեն տեղեկացրել, ինչի հետևանքով մահացած անձի անհատական տվյալները ռեգիստրի հաշվառումից չեն հանվել:

Բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանի հանձնարարությամբ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով ի հայտ են բերվել ՀՀ տարածքում առկա քանդված, փլուզված կամ գոյություն չունեցող բնակելի տարածությունները, որոնց հասցեների նկարագրություններն առկա են ռեգիստրում:

Հիշյալ հասցեներում հաշվառված անձանց անհատական տվյալները տրամադրվել են ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակարաններ ստացած անձանց իրական բնակության վայրի հասցեները պարզելու նպատակով:

Պարզված նոր հասցեներով ոստիկանության ծառայողները այցելություններ են կատարել բնակարաններ և քաղաքացիներին խնդրել դուրս գրվել գոյություն չունեցող բնակարանների հասցեների հաշվառումից և հաշվառվել նոր բնակելի տարածություններում: Բնակիչներին պարզաբանվել են նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների բովանդակությունը:

Բացի դրանից՝ մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 270 մահացածի անհատական տվյալներ:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մինչ օրս հաշվառված են քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեներում, դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններ և հաշվառվել փաստացի /իրական/ բնակության վայրի հասցեներում:

Ռեգիստրում տվյալների ճշգրտման գործընթացը կրելու է շարունակական բնույթ, ձեռք բերված արդյունքները յուրաքանչյուր ամիս կհրապարակվեն ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանություններ (5)

Սամվել Հովհաննիսյան
Բարև Ձեզ։ Անձնագրային բաժին եմ դիմել բնակության վայրի փաստացի գրանցման համար։ Վերցրեցին անձնագիրս և ID քարտս, ասելով որ գործընթացը տևելու է 15 օր։ Հրաժարվեցին տալ որևէ տեղեկանք անձնագրի մասին . փաստորեն 15օր մնալու եմ առանց անձնագրի։ Օրինական է արդյո՛ք աշխատակցի գործունեությունը։
Մարգարիտա
կասեք որտեղ դիմել քաղաքցու մասին տվյալներ ստանալու համար
Մարգարիտա
կասեք որտեղ դիմել քաղաքցու մասին տվյալներ ստանալու համար
vasil
Ինչու են խնդրում։ Կոլեգաները կարող են դիմել Կապանի անձնագրային բաժնի պետին, որը ոնց ուզում, ում որ հասցեում ուզում, հաշվառում է։ Իսկ քաղաքացիների բողոքներին ԱՎՎ-ի վարչությունում, ոստիկանությունում և դատախազությունում կարևորություն չի տրվում։
Գրիգոր
Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում վարձակալած բնակարանի բնակիչների հաշվառման գործընթացը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter