HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճշտվում է Նոր Արտագեսի դպրոցում աշակերտների և ուսուցիչների թունավորման պատճառը

Արմավիրի Նոր Արտագես համայնքի միջնակարգ դպրոցում արձանագրված թունավորման դեպքերի վերաբերյալ ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարութան մասնագետների խումբը մեկնել է Նոր Արտագես: Տեղի մասնագետների հետ իրականացվել է իրավիճակի վերլուծություն, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:

Վերլուծության արդյունքում պարզվել է, որ դպրոցի մի խումբ աշակերտների և ուսուցիչների շրջանում արձանագրվել են ինքնազգացողության վատացում, սրտխառնոց, գլխապտույտ, հեղձուկ: Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Հոսպիտալացման դեպքեր չկան: Տուժածների ինքնազգացողությունը բավարար է:

Ճշտվում է թունավորման ստույգ պատճառը։ Հավանական է, որ այն եղել է դպրոցի ջեռուցման նպատակով առաջին անգամ օգտագործված հեղուկ վառելիքը:

Առողջապահության նախարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter