HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերի ընթացքում Հայաստանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի մեկ և ՄԱԿ-ի երկու կառույցում

2012 թ.-ի նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի մեկ և ՄԱԿ-ի երկու կառույցներում: Դրանցից առաջինը ԵԽ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբն է, որի անդամ է վերընտրվել ՀՀ ներկայացուցիչ, ներկայումս այդ խմբի փոխնախագահ Գյուլնարա Շահինյանը:

2008 թվականին ստեղծված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբը (GRETA) վերահսկում է Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման դեմ պայքարի կոնվենցիան վավերացրած երկրների կողմից կոնվենցիայի դրույթների կատարումը:

Հայաստանը վերընտրվեց նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2013-2019 թթ. Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում (UNCITRAL): Միջազգային իրավունքի հանձնաժողովը ՄԱԿ-ի առանցքային իրավական մարմինն է միջազգային առևտրային իրավունքի ոլորտում: Նրա խնդիրը մասնավոր իրավունքի նորմերի արդիականացումն ու համապատասխանեցումն է միջազգային իրավունքի նորմերին:

Մեծ կարևորություն ունի Հայաստանի' ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման կոմիտեին (COPUOS) անդամակցելը: Հայաստանի անդամակցության օգտին քվեարկեց ՄԱԿ-ի ԳԱ 4-րդ կոմիտեն:

Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter