HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարդան Ղուկասյանի եղբորը 100 հազար դրամով վաճառված «Չայկան» գնահատվել է 4,5 մլն դրամ

Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընդարձակ աշխատասենյակում: Նախքան նիստը սկսելը քաղաքապետն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել ծնունդով գյումրեցի, ճանաչված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակը: Այնուհետև հնչեց ՀՀ հիմնը, և Սամվել Բալասանյանը ավագանու անդրանիկ նիստը համարեց բացված:

Նիստի օրակարգը բավական հագեցած էր: Նախատեսված 12 հարցից «Ընդհանուր ֆինանսատնտեսական աուդիտ իրականացնելու անհրաժեշտության մասին» կետը Սամվել Բալասանյանն առաջարկեց հանել և քննարկել հաջորդիվ կայանալիք նիստերից մեկում:

«Քանի որ ներկայում քաղաքապետարանում ստուգումներ են իրականացնում Ֆինանսների նախարարությունից և մարզպետարանի մի շարք վարչություններից, բացի դրանից՝ մենք էլ գույքագրում ենք անում, որ տեսնենք՝ ինչ ունենք, ապա նպատակահարմար եմ համարում այս հարցը քննարկել հետո, երբ կունենանք նաև ստուգումների արդյունքները»,- պարզաբանեց քաղաքապետը՝ հավելելով, որ մեկ հարց հանել են, սակայն դրա փոխարեն ևս 3 լրացուցիչ հարց ներկայացրել են քննարկման:

Ավագանու նիստի օրակարգը հաստատելուց հետո Սամվել Բալասանյանն առաջարկեց կարգ սահմանել ելույթների, հարցերի ու պատասխանների համար՝ համապատասխանաբար սահմանելով 5, 2 և 3 րոպե ժամանակ: Օրինակ բերելով Ազգային ժողովում իր փորձը՝ քաղաքապետը խոստացավ հետևել, որ որևէ մեկը սահմանված կարգը չխանգարի: «Ես վայրկյանաչափ ունեմ ու չեմ թողնելու՝ որևէ մեկը սահմանված ժամանակից շատ խոսի»,- նշեց Սամվել Բալասանյանը:

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու, հիմնարկի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին կետի վերաբերյալ զեկույցը լսելուց հետո, ինչպես և նախորդ զեկուցողների դեպքում, ավագանու անդամներից միակ ընդդիմադիրը՝ Լևոն Բարսեղյանն, այս անգամ էլ հանդես եկավ հարցապնդումներով:

Նրան հետաքրքրում էր, թե ինչ հիմնավորումներ կան նման թվաքանակով աշխատակազմ պահելու, ինչու պետք է քաղաքապետն ունենա 2 տեղակալ, ոչ թե մեկը, ինչը նախատեսված է օրենքով, արդյոք կարիք կա պահելու 5 խորհրդական, գուցե 2-ն էլ է բավարար և այլն:

Նշենք, որ Գյումրու քաղաքապետարանը ունենալու է 691 աշխատակից: Աշխատավարձերը չափավոր են, իսկ ահա հաստիքների առումով, ըստ ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի, բավական ուռճացված են: Քաղաքապետ Բալասանյանի աշխատավարձը կազմելու է 270 հազար դրամ, նրա երկու փոխքաղաքապետներինը՝ 216 հազար դրամ: Հինգ խորհրդականից յուրաքանչյուրը ստանալու է 180 հազար դրամ աշխատավարձ: Քաղաքապետարանում առկա բաժնի պետերը կստանան 180 հազարական, իսկ առաջատար և առաջին կարգի մասնագետները՝ 60-80 հազար դրամ: Քաղաքապետի տեղակալներից մեկը (թե որը՝ դեռ հայտնի չէ) ունի օգնականի կարիք, և այդ օգնականի աշխատավարձն էլ սահմանված է 170 հազար դրամ:

Լևոն Բարսեղյանի հարցապնդմանը, թե ինչու է քաղաքապետը որոշել ունենալ 5 խորհրդական, այլ ոչ թե 3 կամ 10, պատասխանեց Գյումրու նորընտիր քաղաքապետը: Սամվել Բալասանյանն ասաց, թե ստեղծել են ճարտարապետների խորհուրդ և այն ղեկավարելու համար հրավիրել ճարտարապետ Սաշուր Քալաշյանին: Քաղաքի ճարտարապետական դեմքի վերաբերյալ որոշումներն այլևս միանձնյա չեն կայացվելու, թեև նախորդ քաղաքապետի օրոք միանձնյա էին կայացվում: Բացի դրանից՝ ստեղծվել է արտաքին հարաբերությունների բաժին: Խորհրդականների թիվը պայմանավորված է նորաստեղծ բաժիններով:

Նախկին քաղաքապետի օրոք հողատարածքների և «Չայկա» մակնիշի մեքենայի օտարումների վերաբերյալ որոշումները չեղյալ համարելու որոշումները ևս դրվեցին ավագանու քննարկմանը: 100 հազար դրամով օտարված «Չայկայի» կրկնակի գնահատման արդյունքում պարզվել է, որ մեքենան արժեցել է 4 մլն 500 հազար դրամ:

Օրակարգում ընդգրկված հարցերի մեծ մասի քվեարկությունն անցնում էր 20 կողմ, 1 դեմ կամ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ավագանու անդամներից միայն Լևոն Բարսեղյանն էր, որ օրակարգի յուրաքանչյուր կետի հետ կապված ուներ հարցեր, և միակն էր, որ քվեարկում էր դեմ կամ ձեռնպահ:

Մեկնաբանություններ (3)

GEVORG
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 2012 թվական N ____Ա ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ պետական կառավարչական հիմնարկին ամրացված և կոնցենսիոն կառավարման պայմանագրով փակ բաժնետիրական ընկերությանն օգտագործման իրավունքով հանձնված օդանավակայանի գույքից 53 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) համաձայն հավելվածի հետ վերցնել կոնցենսիոնի ակտիվների կազմից և ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Վարդան Ռուբիկի Ենոքյանին (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Մասիս, գյուղ Նորաբաց, Դպրոցական 2 նրբ., տուն 6, անձնագիր՝ AG0436148, տրված` 008 կողմից 22.02.2005թ.) (այսուհետ՝ գնորդ): 2. Սահմանել՝ 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2012 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 3 515 հազ. դրամ. 2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 3 515 հազ. դրամ: 3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գինը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 318 հազ. դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), վճարելուց հետո՝ մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը: 4. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով գանձապետական հաշվին:
GEVORG
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի -------------------------- որոշման Ց Ա Ն Կ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա 53 միավոր տրանսպորտային միջոցի Հ/Հ Տրանսպորտային միջոցի անվանումը Պետհամարանիշը Թողարկման տարեթիվը Գույքի գնահատված արժեքը /դրամ/ 1 Իկ – 25572 /Իկարուս/ 378 ՏԼ 65 1978թ. 35000 2 ԼԱԶ- 4969 373 ՏԼ 65 1989թ. 35000 3 ԼԱԶ - 4969 369 ՏԼ 65 1989թ. 35000 4 ԼԱԶ – 697Ռ 392 ՏԼ 65 1982թ. 25000 5 ԼԱԶ - 42021Ռ 236 ՏԼ 67 1990թ. 35000 6 ԼԱԶ- 4202 Ռ 256 ՏԼ 67 1988թ. 35000 7 ԼԱԶ 695 383 ՏԼ 65 1972թ. 20000 8 ԼիԱԶ - 5256 395 ՏԼ 65 1989թ. 35000 9 ԼիԱԶ -677 Մ 361 ՏԼ 65 1985թ. 25000 10 ԼիԱԶ 677 Մ 375 ՏԼ 65 1988թ. 30000 11 ԼիԱԶ - 677Մ 364 ՏԼ 65 1985թ. 25000 12 ՊԱԶ - 672 Մ 374 ՏԼ 65 1984թ. 20000 13 Ավտոբուս ԿԱՎԶ- 3270 355 ՏԼ 65 1990թ. 15000 14 ԳԱԶ - 24 385 ՏԼ 65 1983թ. 15000 15 ԳԱԶ - 31029 274 ՏԼ 65 1993թ. 10000 16 Հոնդաի -Պոնի 642 ՏԼ 65 1993թ. 15000 17 ՎԱԶ - 21061 485 ՏԼ 65 1993թ. 15000 18 ՎԱԶ - 2121 397 ՏԼ 65 1993թ. 25000 19 ԻԺ - 2715 437 ՏԼ 65 1991թ. 20000 20 ԻԺ - 2715 477 ՏԼ 65 1991թ. 20000 21 ՏԱՎՐԻԱ - 1994թ. 20000 22 ԵրԱԶ - 762 - 1992թ. 15000 23 ԶԻԼ - 130 - 1990թ. 98000 24 ԱՊԿ - Կ - 1988թ. 15000 25 ԱՊԿ - Կ - 1988թ. 55000 26 ԳԱԶ - 66 - 1970թ. 40000 27 Ցիստեռն ցեմենտի - 1995թ, 110000 28 ՊԱԶ- 672Մ 371 ՏԼ 65 1982թ. 35000 29 ՊԱԶ - 672Մ 363 ՏԼ 65 1983թ. 30000 30 ԳԱԶ - 310290 389 ՏԼ 65 1993թ. 75000 31 ԳԱԶ 310290 390 ՏԼ 65 1994թ. 170000 32 ԳԱԶ - 5201 441 ՏԼ 65 1990թ. 30000 33 ՈՒԱԶ - 31514032 257 ՏԼ 65 1997թ. 160000 34 ՈՒԱԶ - 2206 442 ՏԼ 65 1990թ. 42000 35 ՈՒԱԶ - 3962 - 1996թ. 37000 36 ՈՒԱԶ - 374101 431 ՏԼ 65 1989թ. 25000 37 ԶԻԼ - 131 - 1988թ. 65000 38 ՄԱԶ – 53371-029 407 ՏԼ65 1992թ. 65000 39 ՈՒԱԶ - 31512 218 ՏU 65 1998թ. 240000 40 ՎԱԶ - 2104 287 ՏԼ 65 1988թ. 110000 41 ԱՊԿ - 10 - 1989թ. 86000 42 ԷՕ - 2621 - 1991թ. 98000 43 Տրակտոր ԴՏ - 75 - 1987թ. 310000 44 Միկրոավտոբուս ԱՍԻԱ–Տ 137 ՏԼ65 1996թ. 130000 45 ՊԱԶ- 672 Մ 393 ՏԼ65 1984թ. 37000 46 ԿՌԱԶ- ՏՕՄ - 1986թ. 110000 47 ԶԻԼ- 130ԱՊԿ-10 - 1989թ. 15000 48 ԶԻԼ- 130 ԱՊԿ-10 - 1989թ. 53000 49 ՎԱԶ-21063 376 ՏԼ65 1989թ. 128000 50 ԿԱՎԶ-3271 249 ՏԼ65 1991թ. 58000 51 Պ-183 ԶԻԼ 130ԳԶ 445 ՏԼ65 1985թ. 195000 52 ՊՄ-130Բ.ԶԻԼ130 419 ՏԼ65 1981թ. 98000 53 Միկրոավտոբուս ՈՒԱԶ-22069 236 ՏԼ65 1997թ. 270000 Ընդամենը 3515 000
ԳԵՂԱՄ
ԷՍ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԻԱՄԻՏ ՔԱՅԼԵՐԻՑ Է,,,,ԷՍ ԳՆԵՐՈՎ ՏԵՍՆԵՍ ՔԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԵՆ ԱՐԵԼ ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter