HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ՀՀ նախագահի ասածը նրանց համար «ասնավանի» չի

Արաբկիրի քննիչը փախուստի մեջ է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ դատախազությունում խորհրդակցություն էր հրավիրել քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ: Խիստ քննադատելով համակարգի թերությունները, նախագահը մասնավորապես ասաց. «...դատախազը հանցավորության դեմ պայքարելու փոխարեն ինքն է հանցանք կատարում և հայտնվում հետախուզության մեջ: Եվ որևէ մեկը որևէ պատասխանատվություն դրա համար չի կրում՝ ո՛չ նրա անմիջական պետը, ո՛չ դատախազության այն պաշտոնյան, որ պարտավոր էր ի պաշտոնե նաև հսկողություն իրականացնել այդ դատախազի գործունեության նկատմամբ»:

Այս հանդիպումից հետո մի երկու ղեկավար ազատվեց, որոնց ենթակաները փախած էին: Ու վերջ:

Վերոհիշյալ խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը: Սակայն երևի նրա ենթակաների համար ՀՀ նախագահի խոսքը այնքան էլ «ասնավանի» չէ: Ինչո՞ւ ենք այդ եզրակացությանը հանգել: Խոսենք կոնկրետ փաստով: Օրերս ԱԱԾ-ն հեռուստատեսությամբ պաշտոնական հայտարարություն տարածեց, որով ասվում էր, որ Արաբկիրի քննչական բաժնի քննիչներ Սմբատ Մովսիսյանն ու Արման Մանուկյանը կասկածվում են կաշառք պահանջելու մեջ:

Մեր հավաստի տվյալներով Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Սմբատ Մովսիսյանը փախուստի մեջ է: Նա մեղադրվում է թմրամոլից կաշառք պահանջելու մեջ: Նույն մեր աղբյուրները հավաստում են, որ ո՛չ քաղաքի քննչական վարչությունում, ո՛չ ՀՀ քրեական վարչությունում Ս. Մովսիսյանի հարցը չի քննվել:

Իսկ Արաբկիրի քննչական վարչության պետ Վարդան Վարդանյանը շարունակում է պաշտոնավարել: Ինչո՞ւ է ՀՀ նախագահի պահանջն անտեսվում: Թե՞ այն, որպես զենք, օգտագործվում է, երբ իրենց պետք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter