HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ԱՄՆ դեսպանն ԱԺ-ում է եղել` հատուկ առաքելությամբ

Պարզվում է` Հովիկ Աբրահամյանի հետ առանձնապես հանդիպել չցանկացող ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆերնը օրեր առաջ պառլամենտում է եղել հատուկ առաքելությամբ: Նա Աժ վերնախավին է փոխանցել տեսակետը, որ իրենք ճիշտ չեն համարում Աժ մեծամասնության վարքագիծը` արտահերթ նիստը տապալելուն ուղղված, և որ ճիշտ կլինի նիստն ընթանա, փոփոխություններ տեղի ունենան Ընտրական օրենսգրքում:

«Հրապարակ»-ի հետ զրուցող աղբյուրը դեսպանի այդ պահանջը պատճառաբանում էր ոչ միայն ժողովրդավարության, ընտրական համակարգի նկատմամբ ամերիկյան վերաբերմունքով, այլ նաև այն հանգամանքով, որ այսօր հայաստանյան իշխանության օրակարգում է հարցադրումը` Հայաստանը դեպի ո՞ւր է գնում` դեպի Եվրասիական և մաքսային միությո՞ւն, թե՞ դեպի եվրոպական ընդհանուր տուն:

«Այդ այցով Հեֆերնը փորձում էր ցույց տալ, որ իրենք ևս ակտիվ խաղի մեջ են և չեն ցանկանում, որ Հայաստանն այս պահին արտաքին քաղաքականության հավասարակշիռ վեկտորը փոխի»: Թե ինչ են պատասխանել պարոն Հեֆերնին պառլամենտում, երևաց արտահերթ նիստի նկատմամբ խորհրդարանական մեծամասնության պահվածքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter