HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Հայաստանը՝ զբոսաշրջային թեժ ուղղություն

Ամերիկյան «Global Post» գործակալությունը երեկ հրապարակել է 2013 թվականի 10 ամենաթեժ զբոսաշրջային ուղղությունները։ Դրանց շարքում է նաեւ Հայաստանը։ Մեր երկրի վերաբերյալ նշվում է, թե հակառակ բավական զարգացած զբոսաշրշային ենթակաոուցվածքին՝ Հայաստանը դեռեւս դուրս է մնում զբոսաշրջիկների մեծ մասի ուշադրությունից։

«Հայտարարելով, որ առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ Հայաստանը դա ապացուցաղ կոթողներ է ներկայացնում,- նշում է «Global Post»-ը, ապա հավելում,- եկեղեցիներից ու վանքերից բացի, Հայաստանը գեղեցիկ լանդշաֆտ ունի։ Այնտեղ կարելի է հանդիպել լավ մարդկանց, որոնք միշտ պատրաստ են զբոսաշրջիկներին ողջունել եւ իրենց խորովածի խնջույքի սեղանի մոտ հրավիրել»։

Տեղեկացվում է նաեւ, որ 2013-ի հունվարից Եվրամիության քաղաքացիների համար մուտքի վիզա չի պահանջվելու, ինչը եւս մի պատճառ է Հայաստանը չշրջանցելու համար։ Հայաստանի հետ «թեժ տասնյակի» մեջ են ներառվել Պորտուգալիան, Մոզամբիկը, Ղրղզստանը, Պանաման, Ռուանդան, Կուբան, Ուկրաինան, Մալավին եւ Կանադան։

Այս երկրների անունները, իհարկե, տարօրինակ են թվում, սակայն ամբողջ աշխարհում նոր միտում է զարգանում. մարդիկ հոգնել են Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք, Իբիցա, Կիպրոս եւ նմանատիպ այլ զբոսաշրջային կենտրոններից։ Եվրոպացիներն ու ամերիկացիները նոր հետաքրքրություններ են փնտրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter