HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». կրակել է Ս. Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նոյեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին։ Մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։

Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց լուրը։

«Մեր աշխատակիցները երեկ գիշերը օդանավակայան գնալու ճանապարհին՝ Կոնյակի գործարանի ճանապարհի վրա են եղել, եւ մի համընթաց մեքենա է եկել, որի միջից կրակել են մեր մեքենայի վրա՝ մեր ծառայության մեքենայի։ Պարզվել է, որ այդ վարորդը Էջմիածնի բնակիչ է, որը հենց մեքենայի միջից կրակել է մեր մեքենայի ուղղությամբ։ Ոստիկանությունը տեղյակ է, եւ շատ օպերատիվ էլ աշխատել են, իսկ հանցագործն էլ արդեն հայտնաբերվել է»,- նշեց ՊՊԾ պետը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter